«Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանին դատի են տվել
ЛАЙФ«Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Հայցը գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արթուր Ստեփանյանը։ Օրերս բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձեւով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաեւ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը: Իսկ մրցույթի եզրափակիչը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին, եւ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները արվել էին, մոդելներից հայտերը ընդունվել էին։
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



