ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների ծավալը հասել է 46,6 մլրդ ռեկորդային գումարի
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի ռազմական արտահանական մատակարարումների ծավալը 2015 ֆինանսական տարում, որն ԱՄՆ-ում ավարտվել է սեպտեմբերի 30-ին, հասել է 46,6 մլրդ ռեկորդային գումարի: Այդ մասին, հոկտեմբերի 19-ին հաղորդել է Defense News-ը՝ հղում անելով Պենտագոնի պրոֆիլային ստորաբաժանման ղեկավար փոխծովակալ Ջոզեֆ Ռիկսիին:
Համեմատության համար նշվում է, որ 2014 թվականին մատակարարումները գնահատվում էին 34,2 մլրդ դոլար, իսկ 2013-ին՝ 27,8 մլրդ դոլար:
Հրապարակման համաձայն՝ Ռիկսին մատակարարումների ծավալի մեծացումը կապում է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հետ: Ընդսմին նա ցուցանիշների որոշակի նվազում է սպասում 2016 ֆինանսական տարում՝ կապված «նավթի գների անկման եւ շատ երկրների պաշտպանական բյուջեների կրճատման հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу



