Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայկական փողոցի» ցնծությունն ու վառվռուն գույները. հայկական մեծ տոնախմբություն Բուխարեստում

МЕЖДУНАРОДНОЕ

Բուխարեստի Հայկական փողոցում hուլիսի 28-30-ին կայացավ Ստրադա Արմենեասկա ավանդական փառատոնի/Festivalul Strada Armeneasca 4-րդ թողարկումը: Այն կազմակերպել էին Ռումինիայի Հայոց Միությունը եւ Հայ երիտասարդաց կազմակերպությունը (Armenian Youth Organization - AYO)՝ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի, Ռումինիայի կառավարության միջէթնիկ հարաբերությունների վարչության, Բուխարեստի քաղաքապետարանի եւ բազմաթիվ այլ հովանավորների ու գործընկերների աջակցությամբ: Փառատոնը վարում էին ռումինահայ հայտնի քաղաքական գործիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ գրող Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը: Երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում/Cartierul Armenesc թեւածում էր հայկական շունչն ու ոգին, ներկայացվում էին հայկական մշակույթն ու ավանդույթները, հնչում էին հայկական խրոխտ երգն ու հոգեթով պարը: Փառատոնին էին հրավիրվել նաեւ ավանդական դրկից մասնակիցներ` հունական, հրեական եւ գնչուական վոկալ եւ գործիքային խմբեր:

Փառատոնին վարպետ կատարումներով հանդես են եկել ռումինահայ անվանի երգչուհի Կորինա Կիրակը/Corina Chiria, ով պատմել է իր հայկական արմատների եւ ցեղասպանության մասին, Միկո եւ խումբ/Mico&Crew անսամբլը, Բասկա/Basska ռոք-խումբը, Նիկու Ալիֆանտիս/Nicu Alifantis & Fragile Band խումբը, հրեական Կլեզմեր/Klezmer Band եւ Վայնբերգեր/AG Weiberger խմբերը, գնչուական Mahala Rai եւ հունական Կիմատա/Kymata անսամբլները: 

 Փառատոնին առանձնահատուկ փայլ են հաղորդել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ Հայաստանից հատկապես հրավիրված «Կարին» ժողովրդական պարախմբի ելույթները:

Անկրկնելի կատարումներով հանդես է եկել էթնոջազի ռումինահայ հանրաճանաչ վարպետ Հարրի Դավիդյանը/Harri Tavitian հայտնի թմբկահար Չերեյ Չաբայի/Cserey Csaba ուղեկցությամբ: Բուխարեստի երիտասարդական Ռամպա/Rampa թատերախումբը հանդես Վարուժան Ոսկանյանի«Շշուկների մատյան» վեպի հիման վրա Արմինե Ոսկանյանի «Տեղդմնացիրյան»/Staipelochianներկայացմամբ:

Թողարկվել էր նաեւ փառատոնի եւ Ռումինիայում հայերի ներկայության պատմությունը վերհանող հատուկ ազդաթերթ` հնատիպ լուսանկարներով: Փառատոնն ընդգրկել էր Հայկական փողոցին հարակից Բուխարեստի հայկական համալիրի ամբողջ տարածքը` Հայկական եկեղեցին եւ Առաջնորդարանը, Դուդյան թանգարանը եւ գրադարանը,Հայկական մշակութային կենտրոնը, որտեղ ազատ մուտք էր ապահովված փառատոնի մասնակիցների ու այցելուների համար: Այստեղ նաեւ գործում էր հայտնի լուսանկարիչ Հրայր Խաչերյանի Հայաստանն ու հայաշխարհը պատկերող լուսանկարչական անզուգական աշխատանքների ցուցահանդեսը: Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ պատարագ, որին հաջորդեց Վարդավառի ծես:

Հայկական փողոցի երկայնքով շարված կրպակներում ներկայացված էին հայկական ձեռագործզարդեր, խեցեղեն, գորգեր եւ գործվածքներ, սրբապատկերներ եւ նկարազարդումներ: Բացօթյահայկական ճաշատանը հազարավոր այցելուներ համտեսեցին հայկական խորտիկներ եւ ավազի վրա պատրաստված ավանդական սուրճ: Առաջնորդարանի բակի մանկական անկյունում երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր եւ աշխատանքներ: Փառատոնին մասնակցելու էին եկել Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ Ռումինիայի հայաշատ քաղաքներ Գեռլայից, Կլուժ-Նապոկայից, Ռոմանից, Բակաուից, Թըրգու-Օկնայից, Բայա-Մարեից, Յաշիից, Բոտոշանից եւ այլ վայրերից:

Ստրադա Արմենեասկա փառատոնին մասնակցել են տասնյակ հազարավոր այցելուներ, այն լայն արձագանք է գտել ռումինական ԶԼՄ-ներում, ներառյալ «Աջերպրես» գործակալության հատուկ թողարկումը:

 

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”