Լոս Անջելեսը հաստատել է, որ կընդունի 2028 թվականի Օլիմպիական խաղերը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Կաոլին Մեյզան հաստատել է, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցչի հետ համաձայնություն է կնքվել 2028 թվականին քաղաքում Օլիմպիական խաղեր անցկացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ սպասվում է, որ շաբաթվա վերջին խորհուրդը կդիտարկի համաձայնությունը:
Հայտնի է, որ հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է Փարիզի և Լոս Անջելեսի թեկնածությունները 2024 կամ 2028 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերն անցկացնելու համար. դրանք դարձել են միակ թեկնածուները, սակայն անհայտ է եղել՝ քաղաքներից որը կընդունի որ խաղը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



