ՉԼ-ում ու ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունն այս մրցաշրջանում մեծ պարգևավճարներ է սահմանել ֆուտբոլիստների համար: Ինչպես հաղորդում է The Sun-ը, Չեմպիոնների լիգայում ու Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու դեպքում անգլիական ակումբի խաղացողները կստանան 4-ական միլիոն ֆունտ ստեռլինգ (յուրաքանչյուր մրցաշարի համար՝ 2-ական միլիոն):
Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթանակի դեպքում ֆուտբոլիստներին կհատկացվի 90-հազարական ֆունտ ստեռլինգ, իսկ Անգլիայի լիգայի գավաթում հաղթանակը՝ 70-հազարական: Պարգևավճարները նախատեսված են միայն 2017/18 մրցաշրջանի համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղը կանցկացնի օգոստոսի 8-ին Մակեդոնիայում՝ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում մրցելով Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



