Սոխի «հրաշագործ» հատկությունը
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ճապոնացի գիտնականների բացահայտումը, ըստ որի՝ որ սոխի մեջ կա նյութ, որն ընդունակ է պայքարելու ձվարանների քաղցկեղի դեմ եւ խոչընդոտել քաղցկեղային բջիջների աճին ու տարածմանը:

Ձվարանների էպիթելիալ քաղցկեղը ձվարանների քաղցկեղի տարածված տեսակներից է: Այս քաղցկեղի դեպքում հնգամյա կյանքը կազմում է միայն 40 տոկոս, իսկ քիմիաթերապիայի կուրս անցած հիվանդների 80 տոկոսի մոտ հետեւանքներ են առաջանում: Այս ամենը ցույց է տալիս, որ հիվանդության բուժման ավելի արդյունավետ միջոցներ են անհրաժեշտ:
Հետազոտողներն ուսումնասիրել են, թե սոխի մեջ պարունակվող օնիոնին A-ն ինչպես է ազդում ուռուցքային բջիջների աճի վրա: Նրանք պարզել են, որ նյութի ներարկումը դանդաղեցնում է ձվարանների էպիթելիալ քաղցկեղի բջիջների աճը: Նախկինում պարզվել էր, որ այս բջիջները ճնշում են հակաուռուցքային իմունային պատասխանի զարգացումը: Հակաուռուցքային պատրաստուկների հետ միաժամանակ օիոնին A-ի ներարկումն ուժեղացնում է դեղերի ազդեցությունը` ճնշելու քաղցկեղային բջիջների բազմացումը:
Մասնագետները նյութի օգտագործման ընթացքում որեւէ կողմնակի ազդեցություն չեն հայտնաբերել: Նրանք պնդում են, որ օնիոնին A-ն կարելի է կիրառել գոյություն ունեցող բուժումը լրացնելու համար, որը թույլ կտա ձվարանների ուռուցքների դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնել:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



