«Նոու Կամպ»-ի շրջակայքում հայտնվել են «Նեյմար դավաճան» գրությամբ պաստառներ
СПОРТԿատալոնական «Բարսելոնա»-ի երկրպագուները դժգոհ են այն բանից, որ հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում, և չնայած նրան, որ տեղափոխությունը դեռևս չի կայացել, խաղացողին անվանել են դավաճան: Համապատասխան պաստառները հայտնվել են կատալոնացիների մարզադաշտի՝ «Նոու Կամպ»-ի շրջակայքում: Այդ մասին հաղորդում է GloboEsporte-ն:
«Որոնվում է դավաճան: Դիպուկահարների տեղը Բարսելոնայի շրջակայքն է, այստեղ պետք են խաղացողներ, ովքեր գնահատում են ակումբի գույները»,- նշված է պաստառի վրա:
L’Equipe-ը հաղորդել է, որ բրազիլացու բուժզննումը կկայանա Փարիզում մինչև այս շաբաթվա վերջ, իսկ օգոստոսի 7-ին նա կստորագրի պայմանագիրը:
Ըստ նախնական տվյալների՝ Նեյմարը ՊՍԺ-ում տարեկան 60 մլն եվրո կստանա:
Ներկա դրությամբ Նեյմարը գտնվում է Չինաստանում, որտեղ նախատեսված են մի քանի կոմերցիոն միջոցառումներ: