Նիկոլայ Բասկովը համբուրել է ինքն իրեն (տեսանյութ)
ВИДЕОԵրբեք չես հասկանա, Բասկովն այդքան ինքնասիրահարվա՞ծ է, թե՞ պարզապես հումորի լավ զգացում ունի: «Ռուսաստանի ոսկե ձայնը» Instagram-ում հոլովակ է հրապարակել, որը զվարճացրել է հայտնի երգչի բաժանորդներին:

Վիկտորիա Լոպիրյովայի նորաթուխ փեսացուն առաջիկա հարսանիքի մասին հայտարարելուց հետո դադարել է հրապարակայնորեն սեր խոստովանել Վիկային եւ համատեղ լուսանկարներ հրապարակել: Մինչ Նիկոլայի հարսնացուն հանգստանում է Հունաստանում, մոդելի ապագա ամուսինը, կարծես, ամենեւին չի ձանձրանում առանց սիրելիի:
Բասկովը տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է հեռուստացույցով ցուցադրվող իր համերգի ֆոնին:
Այնուհետեւ երգիչն անսպասելիորեն մոտենում է էկրանին եւ սկսում համբուրել իրեն:
Դատելով տեսանյութի մակագրությունից՝ Բասկովին նկարահանել է Դիմա Բիլանը:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



