ՍԱՊԾ-ն տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը
ОБЩЕСТВОՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 1-ին առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ողջ հանրապետությունում տարածող Սարատովի թռչնակոմբինատ «ԿՈՒՌՆԻԿՈՎ» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների:
Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:Ըստ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգով սահմանված ժամանակացույցի, սկսած 2017թ. սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրերի պահանջը առաջնահերթ սկսում է գործել հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար: Ու թեև սննդամթերքի այլ ոլորտներում կարգը գործողության մեջ է դրվում միայն 2020 թվականի հուլիսի 1-ից, թռչնամիս տեղափոխող Սարատովի թռչնակոմբինատ «ԿՈՒՌՆԻԿՈՎ» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել սանիտարական փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր:Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակներում հաց և միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաև Երևանի հանրային սննդի կազմակերպման օբեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաև առևտրի իրականացման վայրերը, պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:
2018 թվականի ապրիլի 1-ից իրավական այս նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:
Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 206040 հեռախոսահամարով:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



