Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Երևանում հրաշալի ժամանակ անցկացրինք». Եվգենի Պլյուշչենկոյի բացառիկ հարցազրույցը BlogNews-ին

ЛАЙФ

Blognews.am-ը գրում է.

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն երեկ ժամանել է Հայաստան և արդեն հայերեն բառեր է սովորում, օրինակ՝ բարև հայրենակիցներ, կիսատ-պռատ։) BlogNews-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Պլյուշչենկոյի հետ։ Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է սառցե շոու, որը հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը:

Սառցե բեմի արքայի համբավ ունեցող մարզիկը հայտնեց, որ երեկ մշակութային օր է ունեցել Երևանում։ «Գնացիք «Մեցցո ակումբ», որտեղ ջազ երաժշտություն լսեցինք, հրաշալի երաժիշտներ էին, մթնոլորտը շատ լավն էր, հիանալի ժամանակ անցկացրինք։ Զբոսնեցինք երեկոյան Երևանով, գերազանց տպավորություններ ունեմ. հրաշալի, մաքուր քաղաք ունեք, շատ լավ եղանակ է»,- ասաց նա ու հավելեց, որ նոյեմբերին, երբ կրկին գա Հայաստան՝ ելույթ ունենալու, մի քանի օր կմնա և կգնա Ծաղկաձոր։ «Ուզում եմ գնանք դահուկ քշելու, եթե, իհարկե, ձյուն լինի»,- նշեց նա։  

Սոչիի Օլիմպիական խաղերում ողնաշարի վնասվածք ստանալու պատճառով Պլյուշչենկոն դադար էր առել, սակայն այս տարվա մայիսին հայտարարեց մեծ սպորտ վերադառնալու մասին։ «Ես շատ վնասվածքներ եմ ունեցել, 13 վիրահատություն եմ տարել և բոլորը շատ լավ եմ հաղթահարել։ Շատ լավ բժշկական թիմ ունեմ և հիմա ոչ մի խնդիր չունեմ։ Օրերս էլ ելույթ եմ ունեցել։ Մարզումների այս սեզոնը բաց եմ թողնում, քանի որ հիմա համաշխարհային շրջագայության եմ՝ ելույթներ եմ ունենալու Ամերիկայում, գրեթե ամբողջ Եվրոպայում, նոյեմբերի 20-ին էլ՝ Հայաստանում»,- ասաց նա ու հավելեց, որ իր կարծիքով՝ այսպիսի շոու Երևանը չի տեսել։

«Կարծում եմ՝ այն, որ մենք ելույթ ենք ունենալու, արդեն իսկ մեծ անակնկալ է, որովհետև մենք այստեղ ենք բերում շատ լավ մարզիկների՝ աշխարհի չեմպիոնների։ Շատ հետաքրքիր է լինելու։ Կլինի նվագախումբ, կենդանի երաժշտություն։ Ես ելույթ կունենամ նոր ծրագրով, որը մարդիկ դեռ չեն տեսել։ Սրանք ուղղակի ցուցադրական համարներ չեն, սա ամբողջական շոու է, որը, իմ կարծիքով, հետաքրքիր է»,- նշեց Պլյուշչենկոն։

2,5 ժամ տևողությամբ ծրագրին մասնակցում են 20 գեղասահորդ, այդ թվում՝ Սերգեյ Յակիմենկոն, Իրինա Սլուցկայան, Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը, Գև Մանուկյանը և այլք: Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն ուղեկցվելու է շոուի հատուկ հյուր՝ էստրադային ջութակահար, երգահան, դերասան Էդգար Հակոբյանի նվագակցությամբ: Նախագծի հատուկ հյուրն է Հայկոն:

Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոնը ցանկանում է մասնացել 2018 թվականի Օլիմպիական խաղերին, որը կլինի իր 5-րդ Օլիմպիադան։ «Պետք է նախ անցնեմ նախընտրական փուլը, և եթե առողջությունս թույլ տա, Աստված՝ ուժ, հաճույքով կմասնակցեմ մարզումներին։ Իհարկե, ցանկանում եմ ոչ միայն մասնակցել այդ  մեծ տոնին, այլև մեդալ գրավել իմ երկրի և իմ երկրպագուների համար և ամբողջ աշխարհի տղամարդկանց մենասահքում դառնալ առաջին մարզիկը, ով մասնակցել է 5 Օլիմպիադաների»,- ասաց նա։

Ժամանակին Պլյուշչենկոն ցանկություն էր հայտնել գեղասահքի դպրոց բացել Հայաստանում։ Խոսելով այն մասին, որ այդ ցանկությունն այդպես էլ չիրականացավ՝ նա նշեց, որ հիմա էլ մեծ ցանկություն ունի, սակայն Հայաստանում չկան համապատասխան պայմաններ։ «Պետք չէ  կառուցել մեծ սահադաշտեր, սակայն պետք է ունենալ համապատասխան տարածքներ։ Ես պատրաստ եմ և մեծ հաճույքով վարպետության դասեր կանցկացնեմ»,- ասաց նա։

«Շոուսթար» կազմակերպության տնօրեն Սոնա Թանանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 20-ին շատ մեծ շոու է սպասվում, որն աննախադեպ է Հայաստանի համար. «Սա աշխարհի թիվ 1 սառցե շոուն է, որին մասնակցում են օլիմպիական չեմպիոններ։ Սառցե շոուն հայ հանդիսատեսին գեղագիտական հաճույք կպատճառի։ Հուսով եմ՝ նաև կխթանի սպորտի, գեղասահքի նկատմամբ հետաքրքրությունը»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?