«Փյունիկ»-ը պայմանագրեր է կնքել Մոսկվայի «Սպարտակ»-ի և «Բանանց»-ի նախկին ֆուտբոլիստների հետ
СПОРТԵրևանի «Փյունիկ»-ը պայմանագրեր է ստորագրել կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 22-ամյա Երմակովը, որը «Կրասնոդար ՖԱ»-ի սան է, «Փյունիկ»-ին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրաս»-ը: Իսկ 20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանց» ակումբից: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



