Մեկ ամսում Անթալիա Է այցելել ավելի քան 700 հազար ռուսաստանցի
МЕЖДУНАРОДНОЕՀուլիսի վերջի տվյալներով՝ մեկ ամսում ավելի քան 700 հազար ռուսաստանցի Է ժամանել թուրքական Անթալիա. տարեսկզբից առողջարան Է այցելել 2 միլիոնից ավելի ռուսաստանցի զբոսաշրջիկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Հուլիսի 28-ի դրությամբ՝ տարեսկզբից ավելի քան 5 մլն օտարերկրացի զբոսաշրջիկներ են ժամանել Անթալիա, ինչը 62 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Նշվում Է, որ Անթալիայում 5 միլիոնի սահմանագիծն արդեն համարել են բեկումնային. ամբողջ 2016 թվականի արդյունքներով առողջարան Էին այցելել գրեթե 6,2 մլն արտասահմանցի հյուրեր:
«Ռուսաստանի շուկան ժամանումների ամենաակտիվ դինամիկան Է ցուցադրում. ինչպես նշել Է Անթալիայի նահանգապետ Մինուր Քափալօղլուն, եթե հունիսի վերջի դրությամբ միագումար արդյունքով Անթալիայում ռուսաստանցի զբոսաշրջիկների թվաքանակը կազմել Է 1,3 մլն մարդ, ապա արդեն հուլիսի վերջին այդ ցուցանիշը գերազանցել Է 2 միլիոնը»,-ասված Է հաղորդագրության մեջ:



