Հնդկաստանում սեփական եղբորով «հղի» մանկիկ Է ծնվել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանում բժիշկները նորածին մանկիկի փորում հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր թերզարգացած սաղմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:
Անոմալիան հուլիսի սկզբին հայտնաբերել Է ռենտգենոլոգ-բժիշկը Մումբրա փոքր քաղաքի հոսպիտալում մոր պլանային ուլտրաձայնային հետազոտության ընթացքում: Նա որոշում Է ընդունել նշանակել եւս մեկ հետազոտություն՝ ծննդաբերությունից հետո: Արդյունքում նա հայտնաբերել Է, որ մանկիկի ստամոքսի հետեւում «թաքնվել Է» երկվորյակ եղբայրը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ սաղմն ունեցել Է շուրջ յոթ սանտիմետր երկարություն եւ շուրջ 150 գրամ քաշ. նրա մոտ հասցրել Էին ձեւավորվել ուղեղը, ձեռքերը եւ ոտքերը:
Բժիշկները կարողացել են հաջողությամբ հեռացնել մակաբույծ սաղմը: Վիրահատությունը կատարել են Թանա քաղաքի մեկ այլ կլինիկայում: Նորածինն ու նրա մայրն իրենց լավ են զգում: Այս անոմալիան կոչվում Է «սաղմը սաղմի մեջ» եւ հանդիպում Է չափազանց հազվադեպ՝ 500 հազար հղիությունից սոսկ մեկի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



