Ադրբեջանցի զինյալները ԻՊ տեսահոլովակի «հերոսներն» են դարձել
МЕЖДУНАРОДНОЕԻՊ ահաբեկչական կազմակերպությունը 30 րոպեանոց քարոզչական տեսահոլովակ է տարածել։
haqqin.az-ի փոխանցմամբ, Middle East Media Research Institute մոնրիտորինգային ծառայությունը վերլուծել այս տեսահոլովակը ու հետաքրքիր եզրակացությունների է հանգել։ Պրոֆեսիոնալ մակարդակով նկարահանված այս տեսահոլովակում Ռաքքայի բնակչությունը կոչ է անում ոչ մի դեպքում չհամագործակցել «ՊԿԿ-ի աթեիստների» ու Սիրիական ժողովրդավարական ուժերի հետ։
Այնտեղ կան նաեւ կադրեր ԻՊ գլխավոր քարոզիչ Աբու Մուհամադ ալ Ադնանիի ելույթով, որն ընդմիջվում է Ռաքքայում ռազմական գործողությունների կադրերով ։ Բացի դրանից տեսագրված են ԻՊ դիպուկահարները, դրոն- ռմբակոծիչները ու մահապարտներով մեքենաները։ ԻՊ ահաբեկիչները ցուցադրաբար մահապատժի են ենթարկում մի մարդու, որին կասկածում են «Իսլամի թշնամիների» հետ համագործակցության մեջ։
ԻՊ քարոզիչները հատուկ ուշադրություն են հատկացնում օտարերկրացիներին, որոնք մարտնչում են իրենց կազմակերպության շարքերում։ Տեսահոլովակում երկու զինյալներ են Ադրբեջանից, որոնց կոչում են Ջունդուլլահ ալ Ազերի ու Աբդու ալ Ազիզ ալ Ազերի։ Կադրերում երեւում է, թե ինչպես են նրանք իրենց պայթուցիկներով լցված մեքենաները ուղղում դեպի քրդերի դիրքերը, որոնք գրոհում են Ռաքքայի վրա։



