Կառավարությունը կաջակցի միայն այն գյուղացիներին, որոնք կարկուտի հետեւանքով կորցրել բերքի առնվազն 80 տոկոսը
ОБЩЕСТВОԿառավարությունն աջակցություն կտրամադրի այս տարվա կարկտահարությունից տուժած այն գյուղացիական տնտեսություններին, որոնք կարկուտի հետեւանքով 80 տոկոս և ավելի վնաս են կրել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ գյուղացիներին ասելօ է նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աջակցությունը ենթադրում է հողի, ջրի վարձավճարների զիջում, ինչպես նաև վարկերի մայր գումարի հետաձգում:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այն համայնքներում, որտեղ կարկուտը և ցրտահարությունը վնաս չի հասցրել, լավ բերք է սպասվում:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարն ուղևորվել է Արմավիրի մարզպետարան, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել պետական աջակցության նոր ծրագրերը:
Նախարարը մասնավորապես խոսել է վերամշակող ընկերություններին մթերումների դիմաց մատչելի վարկերի տրամադրման, կաթիլային ոռոգման համակարգի, հակակարկտային ցանցերի, հրթիռային համակարգի, ինտենսիվ այգիների ներդրման նախաձեռնությունների մասին:
Նախարարը կարևորել է նաև այս տարի մեկնարկած գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգի ծրագիրը, որի շրջանակում Արմավիրի մարզից արդեն 6 շահառուի տրամադրվել է նոր գյուղտեխնիկա:
Այցի ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արմավիրի մարզային կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:



