Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը փոխարինող Է գտել Սկարամուչիին. CNN
МЕЖДУНАРОДНОЕՍպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին փոխարինող Է գտել Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնից հեռացված Էնթոնի Սկարամուչիին: Ինչպես օգոստոսի 1-ին գրել Է CNN հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ, դա կլինի ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Լապլանը:
Հեռուստաընկերությունն ուշադրություն Է հրավիրել այն հանգամանքին, որ Լապլանը Քելլի հետ աշխատել Է ընդհանուր առմամբ արդեն ավելի քան 10 տարի, ուստի նրա թեկնածությունը ներքին անվտանգության նախկին նախարարի կողմից քննարկվում Է առաջնահերթ կարգով:
Լապլանը երկար տարիներ աշխատել Է զինված ուժերում. մինչեւ Քելլիի հետ ներքին անվտանգության նախարարություն գնալը նա ղեկավարում Էր զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտներից մեկը Պենտագոնում եւ ծովային հետեւակի զորակազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



