Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են իրենց քաղաքացուն, որը փորձել է հանձնվել հայկական կողմին
ОБЩЕСТВОԱդրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաեւը 33 հազար մանաթի չափով անարդար տուգանքի ենթարկվելու պատճառով փորձել է հատել սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն տեղի զինվորականների կողմից ձերբակալվել է եւ փոխանցվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տեղի ստորաբաժանմանը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Աբդուլաեւը հոգնել է տուգանքից հարցով պետական այս ու այն մարմիններին դիմելուց եւ որոշել է հատել սահմանը, սակայն նրան ձերբակալել են ադրբեջանցի սահմանապահները:
Նրա համագյուղացիներին եւ հարազատներին անհայտ է, թե այս պահին որտեղ է գտնվում Շահլար Աբդուլաեւը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



