ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի վրա «խաղաղ ճնշման» արշավ Է իրականացնելու
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների վարչակազմը պլանավորում Է ԿԺԴՀ-ի վրա «խաղաղ ճնշման» արշավ իրականացնել, սակայն Վաշինգտոնը չի ձգտում այդ երկրում հասնել վարչակարգի փոփոխման եւ Կորեական թերակղզու արագ վերամիավորման: Օգոստոսի 1-ին այս հայտարարությամբ լրագրողների առջեւ հանդես Է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Մենք երկարատեւ ինտենսիվ արշավ ենք նախաձեռնել, որը ես նախընտրում եմ անվանել խաղաղ ճնշում: Բանն այն Է, որ, ինչպես դուք հասկանում եք, մենք (գործողությունների) այնքան Էլ շատ տարբերակներ չունենք»,- ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: «Մենք համարեցինք, որ տեղին կլինի նախ խաղաղ ճնշում գործադրել հյուսիսկորեական վարչակարգի վրա, որպեսզի նա համաձայնի բանակցություններ սկսել մեզ եւ ուրիշների հետ:
Սակայն պետք Է լինի ըմբռնում, որ այդ բանակցությունների պայմանն այս Է. ԿԺԴՀ-ն չի կարող ապագայում ունենալ միջուկային զենք կամ այն տարածաշրջանի ինչ-որ պետություններ եւ առավել եւս մեր երկիր հասցնելու հնարավորություններ»,- պարզաբանել Է Թիլերսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



