Ереван, 17.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանում ներդրվում է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ. խախտված իրավունքների հարցը կլուծվի ավելի արդյունավետ

ИНТЕРВЬЮ

Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ՝ պարզելու, թե ինչով էր պայմանավորված նախագծի մշակման անհրաժեշտությունը և ինչ նորամուծություններ է նախարարությունն առաջարկում ներդնել: 

-Արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» նախագիծը: Ինչով էր պայմանավորված սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը:

-«Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 22-ի որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի  «Մարդու իրավունքների պաշտպանություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար» բաժնի 14-րդ կետը, որով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը, որպես գործարարների խախտված կամ վիճարկվող` օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց, ներդնել գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:

 Միաժամանակ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և վերջիններիս մասնակցությամբ կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացման և դրանց արդյունավետ պաշտպանության արտադատական մեխանիզմի ներդրման, գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող գործոնների բացահայտման և դրանց վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու պահանջներով:

-Այս նախագծով ինչ նորամուծություններ և փոփոխություններ են առաջարկվում:

-Նախատեսվում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված մարմնի՝ Գործարարների շահերի պաշտպանի գրասենյակի ստեղծում, որի ղեկավարումն իրականացնում է գործարարների շահերի պաշտպանը:

Նախագծով առաջարկվող գործարարների շահերի պաշտպանության մեխանիզմն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Պաշտպանի գործունեության հատուկ ուղղվածությամբ, մասնավորապես՝ պաշտպանի գործունեության  խնդիրներն են՝ գործարարների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներին արագ արձագանքումը: Երկրորդ` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, «Գործարարների շահերի պաշտպանի մասին»  ՀՀ օրենքով նախատեսված կազմակերպություններում գործարարների շահերի ներկայացումը և դրանց պաշտպանությունը: Երրորդ`գործարարների գործունեության խոչընդոտների վերացմանն ու գործարարների աջակցությանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումների խթանումը և գործարարությանն օժանդակելը, գործարար միջավայրի բարելավումը ` արդյունավետ ու անխոչընդոտ գործունեության իրականացման միջավայրի ստեղծումը, ներդրումներին և գործարարությանն առնչվող վարչարարական խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը, ներդրումները և գործարար միջավայրը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորմանն օժանդակելը:

Պաշտպանն ուսումնասիրում է ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությամբ կազմակերպությունների դեմ (եթե դրանց գործունեությունն անմիջականորեն առնչվում է գործարար ոլորտին կամ այլ կերպ ազդում գործարարների շահերի կամ գործարար միջավայրի վրա) գործարարների ներկայացրած դիմումները, եթե դրանց որոշումների, գործողությունների կամ անգործության հետևանքով խախտվել են գործարարների շահերը:

Ի տարբերություն ներկայումս գործող մի շարք մարմինների, որոնք օժտված են գործարարների շահերի պաշտպանության որոշ լիազորություններով, Պաշտպանը,  բացի իրեն հասցեագրված դիմումների ուսումնասիրությունից, իրավասու է հարցի ուսումնասիրություն սկսել նաև սեփական նախաձեռնությամբ:

Գործարարների ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով Մարմնի աշխատակազմում գործում է գործարարների աջակցության ծառայություն (թեժ գիծ), որին գործարարների կողմից կարող են ներկայացվել հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ դիմումներ և առաջարկություններ՝ ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող վարչարարության և օրենսդրության վերաբերյալ:  

Պաշտպանին դիմումներ կարող են տրվել այն պահից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ դիմումատուն իմացել է կամ կարող էր իմանալ իր շահերի խախտման մասին:

Բացի այդ, Պաշտպանի գործունեության առանձնահատկություններից է գործարարների խնդիրների արձագանքման օպերատիվությունը: Մասնավորապես, Պաշտպանը կարող է դիմումների ուսումնասիրության արդյունքում եզրակացություններ տալ 5-օրյա ժամկետում, եթե բողոք ներկայացրած անձը բողոքում հիմնավորում է խախտումով  ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջանալու հնարավորությունը, և Պաշտպանը գտնում է, որ դիմումը 5-օրյա ժամկետում չուսումնասիրելու դեպքում դիմումատուի համար կառաջանան այնպիսի բացասական և ծանր հետևանքներ, որոնք արդարացված չեն որևէ իրավաչափ նպատակով:

-Ներկայումս գործարարների շահերը ինչպես են պաշտպանվում և ինչ խոչընդոտների առջև են նրանք կանգնում:

-Գործարարների շահերի պաշտպանության գործող մեխանիզմների վերաբերյալ հայտնում եմ, որ  Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա են գործարարների շահերի պաշտպանության որոշ  մեխանիզմներ ,ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովը և այլն, այնուամենայնիվ, առկա չէ այնպիսի մասնագիտացված մարմին, որի գործունեությունն ուղղված կլինի գործարարներին աջակցելուն և վերջիններիս շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացնելուն, գործարարների խնդիրներին արագ արձագանքելուն, գործարար միջավայրում առկա համակարգային խնդիրների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն, և որն օժտված կլինի անհրաժեշտ լիազորություններով՝ հանդես գալով որպես միջնորդ օղակ հանրային և մասնավոր հատվածների միջև և երաշխավորելով վերջիններիս արդյունավետ երկխոսությունը:

-Ինչ ակնկալիքներ կան, եթե սույն նախագիծն ընդունվի Ազգային Ժողովի կողմից:  

- Օրենքի նախագծի ընդունման հետ կապված ակնկալիքների վերաբերյալ հայտնում եմ, որ նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում գործարարների շահերի պաշտպանության համար կստեղծի լրացուցիչ արդյունավետ երաշխիքներ, կխթանի ներդրումների ներգրավման գործընթացը, կապահովի գործարարների դիմումների արդյունավետ և ողջամիտ ժամկետներում քննությունը, գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնումը, գործարար միջավայրի բարելավումը ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, կստեղծի պետություն-մասնավոր հատված առավել արդյունավետ երկխոսության հիմքեր, ինչպես նաև նախադրյալներ՝ գործարարների կողմից առաջարկվող, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված իրավական ակտեր ընդունելու, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Միաժամանակ տեղեկացնում  եմ, որ նախագիծը դեռևս գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, ուստի, չի բացառվում, որ քննարկումների արդյունքում լրամշակվածը  պարունակի վերոնշյալ կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:

ՀարցազրույցըԿարեն Խաչատրյանի

Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам