Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը համալրելու հավակնորդներից մեկն է
СПОРТՄոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետաքրքրությունների «շորթ-լիստում» 6 ֆուտբոլիստ կա, որոնց թվում է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Նորությունների դաշնային գործակալությունը:
Բացի Մովսիսյանից, մայրաքաղաքային ակումբի հետաքրքրությունների շրջանակում են նաև բելգիական «Ստանդարտ»-ի հարձակվողներ Օրլանդու Սան և Իցհակ Բելֆոդիլը, թուրքական «Կայսերիսպոր»-ի հարձակվող Վելիտոնը, դանիական «Բրոնդբյու»-ի ֆուտբոլիստ Տեեմու Պուկկին, ինչպես նաև Վլադիմիր Իլյինը Եկատերինբուրգի «Ուրալ»-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր Մովսիսյանի՝ Պրահայի «Սլավիա» հավանական տեղափոխության մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



