Մոսկվայի «Արարատ»-ը կգլխավորի Պողոս Գալստյանը
СПОРТՀայազգի մարզիչ Պողոս Գալստյանը կնշանակվի Մոսկվայի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը:
Օրեր առաջ 56-ամյա մասնագետը հեռացել էր Եկատերինբուրգի «Ուրալ»-ից, որտեղ օգնում էր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովին և գլխավորում երկրորդ թիմը: Գալստյանը նրան հայտնել է, որ առաջարկ է ստացել այլ ակումբից:
Պողոս Գալստյանը վերջին տարիներին աշխատում էր «Ուրալի» գլխավոր թիմի մարզչական շտաբում: Նա աշխատել է նաեւ ռուսական «Խիմկի»-ում, «Նիկա»-ում, «Լուչ-Էներգիա»-ում, «Կուբան»-ում:
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է: Հուլիսի 30-ին Սերգեյ Բուլատովը հայտարարել է ընտանեկան խնդիրների պատճառով գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



