Շարունակվում են Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները
ОБЩЕСТВОՄայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը, որը մեկնարկել է մարտից, շարունակվում է ըստ սահմանված ժամանակացույցի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hարթ տանիքների նորոգման մասով մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի տանիքներ, որից 378-ը` հիմնովին, իսկ 370-ը՝ մասնակի: Ըստ այդմ, արդեն իսկ նորոգվել են 491 շենքերի հարթ տանիքներ, որից 13-ը` նախորդ շաբաթվա ընթացքում: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել նաև 778 բազմաբնակարան շենքերի թեք տանիքներ, որոնցից 10-ը` հիմնովին, իսկ 768-ը՝ մասնակի: Վերոնշյալ աշխատանքների շրջանակում էլ արդեն նորոգված են 708 շենքերի տանիքներ:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



