Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՓրկարարական ծառայություն օգոստոսի 2-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկում, կան տուժածներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում մասամբ այրվել է կարի մեքենա և գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը գազի բալոնը բնակարանից դուրս է բերվել տեղի ուժերով:
Բնակարանի բնակիչ՝ 1957 թ. ծնված Ա. Հ.-ը ստացել է այրվածքներ և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:39-ին:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



