Շվեյցարիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` 500 մետր երկարությամբ . ֆոտոշարք
ЛАЙФPast.am-ը գրում է.
Շվեյցարիայի հարավում` Յերմաթ քաղաքի մերձակայքում, պաշտոնապես բացվել է մոտ 500 մետր երկարությամբ կամուրջը, որն այժմ համաշխարհային նոր ռեկորդ է համարվում՝ դառնալով աշխարհի ամենաերկար կախովի հետիոտնային կամուրջը:
Գրաբենգուֆեր կիրճի վրայով ձգվող, Վալե գավառակում կառուցված կամրջի երկարությունը 494 մետր է, լայնությունը՝ 65 սմ, այն գտնվում է 85 մետր բարձրության վրա: Պարզվում է` կամրջի կառուցման վրա ծախսվել է շուրջ 750.000 դոլար:
Նշվում է, որ կամուրջը կապում է Զերմատ և Գրաեչեն լեռային գյուղերը: Հատկանշանական է, որ կամուրջն այնպես է կառուցվել, որ ընդհանրապես չի ճոճվում: Այստեղից լավ երևում է Մաթերհորն գետը:









1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



