Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը միացել է քրդամետ կուսակցության ակցիային
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) միացել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Ստամբուլում կազմակերպած ակցիային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներն ի նշան օժանդակցության այցելել են Ստամբուլի Յողութչու այգի, որտեղ HDP-ն իրականացնում է «Խղճի և արդարության կարգ» խորագիրը կրող ակցիան:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) կողմից կազմակերպված «Խղճի և արդարության կարգ» ակցիան, որը նախորդ շաբաթ սկսվել էր Դիարբեքիրի Էքին Ջերեն այքում շարունակվում է Ստամբուլում:
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել HDP-ի ձերբակալված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և մյուս պատգամավորներին:
2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
Նրանց դեմ հետաքննություն է իրա



