ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դրվում է աճուրդի
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը ՀՀ կառավարությունը աճուրդի է դնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության օգոստոսի 3-ի նիստի օրակարգում։
Նախագծով առաջարկվում է` «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող հողամասն օտարել դասական աճուրդով:
Գույքի գնահատված արժեքը կազմում է 13 223 400 652 դրամ, գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի բաժնային մասի կադաստրային արժեքը` 151 239 348 դրամ:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет
5
В поисках Защитника Демократии



