Մոլդովան պերսոնա նոն գրատա Է հայտարարել Ռոգոզինին
МЕЖДУНАРОДНОЕՄոլդովայի իշխանությունները Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին հայտարարել են պերսոնա նոն գրատա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության նախարարների կաբինետին:
Համապատասխան որոշումն ընդունվել Է կառավարության նիստում: «Առաջարկում եմ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին պերսոնա նոն գրատա ճանաչել Մոլդովայում եւ նրան արգելել հատել մեր երկրի տարածքը»,-միջոցառման ժամանակ ասել Է հանրապետության արտաքին գործերի նախարար Անդրեյ Գալբուրը. նրան պաշտպանել Է նախարարների կաբինետի անդամների մեծամասնությունը:
Օգոստոսի 2-ին ավելի վաղ «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով հանրապետության կառավարության սեփական աղբյուրներ, բացատրել Է, որ նման որոշման պատճառը դարձել Է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված Ռոգոզինի հարցազրույցը: Գործակալության զրուցակցի խոսքով՝ Քիշնեւում համարել են, որ ռուս պաշտոնյան «անբարյացակամ եւ վիրավորական արտահայտություններ Է թույլ տվել Մոլդովայի քաղաքացիների, նրա ղեկավարության հասցեին, որոնք վերաբերում են մոլդովական պետության իմիջին ինչպես երկրի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»:



