ԱՄՆ-ը պատվիրակներ կուղարկի Պարսից ծոցի ճգնաժամը լուծելու համար. Կատարի ԱԳՆ
МЕЖДУНАРОДНОЕԿատարը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնից տեղեկատվություն Է ստացել այն մասին, որ նա մտադիր Է ամերիկացի պատվիրակների ուղարկել Պարսից ծոցի դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուռահման ալ Թանին:
«ԱՄՆ-ի դերը շատ կարեւոր Է այդ ճգնաժամի լուծման գործում… Պարոն Թիլերսոնն ասել Է, որ իր պատվիրակներին կուղարկի այն փակուղային իրադրությունը կարգավորելու համար, որում հայտնվել Է միջնորդությունը»,-ասել Է ալ Թանին Դոհայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Կատարի ԱԳ նախարարը նշել Է, որ հիմնական միջնորդը մնում Է Քուվեյթի Էմիր Սաբահ ալ Ահմեդ աս Սաբահը:
Թիլերսոնը նախօրյակին նշել Էր, որ ԱՄՆ-ը շարունակում Է աշխատել նրա հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



