Եվրոպացիներն ահաբեկչությունն ու միգրացիան համարել են ԵՄ-ի գլխավոր մարտահրավերները
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերն այժմ ահաբեկչությունն Է, երկրորդ տեղում Է միգրացիան եւ հետո միայն տնտեսության վիճակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է «Եվրոբարոմետր»-ի գարնանային հարցումը, որն անցկացվել Է Եվրահանձնաժողովի պատվերով:
Հարցումը տեղի Է ունեցել մայիսի 20-ից մինչեւ 30-ը: Դրան ավելի քան 33 հազար մարդ Է մասնակցել Եվրամիության պետություններից եւ ԵՄ-ի թեկնածու երկրներից:
«Ահաբեկչությունը Եվրամիության առջեւ ծառացած ամենակարեւոր հարցն Է դիտվում»,-ասված Է գարնանային «Եվրոբարոմետր»-ի արդյունքներում:
Հարցվածների մոտավորապես 44 տոկոսն այժմ գտնում Է, որ հենց ահաբեկչությունն Է Եվրամիության հիմնական մարտահրավերը, ինչը 12 տոկոսային կետով ավելի Է, քան 2016 թվականի աշնանն անցկացված նախորդ հարցման ընթացքում: Ընդհանուր առմամբ այդ ցուցանիշի աճի թրենդը հայտնվել Է տակավին 2014 թվականին, այդ տարվա գարնանն այն կազմում Էր միայն 6 տոկոս:
«Ներգաղթը, որն անհանգստության հիմնական պատճառն Էր 2015 թվականի գարնանից ի վեր, այժմ առավել հաճախ հիշատակվող երկրորդ հիմնախնդիրն Է՝ 38 տոկոս»,-ասված Է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Տնտեսական իրադրության հետ կապված խնդիրը ստացել Է հարցվածների ձայների 18 տոկոսը եւ գտնվում Է երրորդ տեղում, պետական ֆինանսների վիճակը՝ 17 տոկոս եւ չորրորդ տեղ, վկայում Է գարնանային «Եվրոբարոմետրը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



