Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Աբու Դաբիի խոշորագույն ընկերություններից մեկը պատրաստվում է մեծածավալ ներդրումներ անել Հայաստանում. Գեղամ Ղարիբջանյան

ИНТЕРВЬЮ

Աբու Դաբիի խոշորագույն ընկերություններից մեկը պատրաստվում է մեծածավալ ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը` անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին, առաջիկա անելիքներին, հայ համայնքի դերին:

-Պարոն Ղարիբջանյան, ինչպե՞ս կբնութագրեք Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների ներկա մակարդակը:

-Հայաստան-ԱՄԷ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Վերջին մի քանի տարվա մեջ տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և ճանաչողական բնույթի փոխայցեր: Կողմերի միջև պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, խորհրդակցություններ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր քննարկելու առումներով: Երկկողմ հարաբերություններում կարևորագույն իրադարձությունը 2016 թ. նոյեմբերի 9-10-ը  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄԷ կատարած պաշտոնական այցն էր: Իսկ այս տարվա մարտի 21-22-ին ՀՀ Նախագահը ժամանեց ԱՄԷ աշխատանքային այցով և ելույթով հանդես եկավ ԱՄԷ-Հայաստան բիզնես ֆորումի բացման ժամանակ:

-Ի՞նչ ձեռք բերումներ կառանձնացնեք հայ-էմիրաթական դիվանագիտական հարաբերություններում վերջին շրջանում:

-Ինչպես արդեն նշեցի նախորդ տարվա նոյեմբերին և ս.թ. մարտին ՀՀ Նախագահն այցելեց ԱՄԷ: Կարծում եմ, որ նշված այցերի ժամանակ տեղի ունեցած հանդիպումները, քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածություններ, ինչպես նաև դրանց իրականացման համար ներկայումս տարվող աշխատանքները հանդիսանում են մեծ առաջընթաց հայ-էմիրաթյան երկկողմ հարաբերություններում:

Կցանկանայի նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրով այս տարի որոշում կայացվեց ԱՄԷ-ի  Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ: ՀՀ դեսպանությունն ակտիվորեն ներգրավված է էմիրություններում ևս մեկ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու շուրջ էմիրաթական կողմի հետ տարվող աշխատանքներին: Կարծում եմ, որ առաջիկայում դեսպանության և գլխավոր հյուպատոսության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք նոր լիցք հաղորդել հայ-էմիրաթյան քաղաքական և, իհարկե, տնտեսական հարաբերություններին:

Հայկական ապրանքատեսակների մշտական ցուցահանդես կառուցելու նպատակով, 2016 թ. ԱՄԷ Շարժայի կառավարիչը 1300քմ տարածք է նվիրաբերել Հայաստանին: Շարժա էմիրությունում ՀՀ առևտրաարդյունաբերական կենտրոն հիմնելու վերաբերյալ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, Շարժայի էմիրի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին փոխանցվել է հողատարածքի գծագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերը: Կենտրոնի կառուցման հետ կապված նախագծային աշխատանքները Հայաստանում ավարտելուց հետո, սահմանված կարգով պետք է հաստատվի Շարժայի էմիրի կողմից:

-ԱՄԷ-ն  Հայաստանի համար կարևոր գործընկերներից է, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-2017 թ. մարտի 22-ին Աբու Դաբիում տեղի ունեցավ Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով, որին մասնակցում էին 350 ներդրողներ, որոնցից 250-ը ԱՄԷ-ից, իսկ 100-ը Հայաստանից: Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբիի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ: Համաժողովը նախաձեռնվել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Աբու Դաբիի Առևտրի պալատի, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից:

Համաժողովի նպատակն էր խթանել Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծերը:

Մասնակիցների թվում էին պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, միջազգային ընկերությունների և կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ:

-Ձեր ունեցած վերջին տվյալներով որքա՞ն է առևտրաշրջանառության ծավալը և արդյոք գոհացուցի՞չ  են առկա թվերը:

-2017թ. հունվար -հունիսին ՀՀ և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է՝ արտահանում 27 միլիոն 237.1 հազար դոլար, ներմուծում 101 միլիոն 437.8 հազար դոլար, ըստ ծագման երկրի $31 միլիոն 998 հազար, ըստ առևտուր անող երկրի 69 միլիոն 439.8 հազար դոլար: Ասեմ, որ ներկայացված թվերը գոհացուցիչ չեն, քանի որ չեն արտահայտում երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը:

-Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների ներդրումային հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄԷ կատարած այցելության ժամանակ նախանշվեցին մի քանի ուղղություններ` գյուղատնտեսություն, հյուրանոցաշինություն: Ի՞նչ արդյունքներ կան այս տեսանկյունից:

-2017 թ. մարտի 22-ին Աբու Դաբիում կայացած Հայաստանին նվիրված ներդրումային համաժողովի ընթացքում էմիրաթական Օշըն Հոլդինգ ընկերության և ՀՀ էներգետիկայի նախարարության միջև ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Օշըն Հոլդինգը 100 մլն դոլարի ներդրում կկատարի արևային էներգիայի ոլորտում: Նույն համաժողովի շրջանակներում ևս երկու փաստաթուղթ ստորագրվեց, որոնցից մեկը նույնպես վերականգնվող էներգետիկայի ոլորտին է վերաբերվում: Աբու Դաբիի խոշորագույն ընկերություններից մեկը պատրաստվում է մեծածավալ ներդրումներ անել Հայաստանում:

-Հայաստանի եւ ԱՄԷ-ի  զբոսաշրջության զարգացման տեսանկյունից ի ՞նչ հնարավորություններ կան: Արդյո ՞ք նախանշված են կոնկրետ ուղղություններ:

-Կարծում եմ, որ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից այս տարի արվել են մի շարք կարևոր քայլեր, որոնցից կցանկանայի առանձնացնել Հայաստանի կողմից Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին միակողմանի մուտքի արտոնագրից ազատելու որոշումը: Այսուհետ ԱՄԷ քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել Հայաստան: Սա ոչ միայն մեծ ձեռքբերում է զբոսաշրջության ընդլայնման համար, այլ նաև կարող է նպաստել այլ բնագավառներում հայ-էմիրաթյան համագործակցության խորացմանը:

-Անդրադառնանք ԱՄԷ-ում հայ համայնքին, երկրի հասարակական-քաղաքական կյանքում նրա ունեցած դերին: Որքա՞ն է կազմում ԱՄԷ-ում հայերի թիվը, որ ոլորտներում են նրանք հիմնականում ներկայացված:

-Այսօր ԱՄԷ-ում բնակվող հայերի թիվը մոտավոր հաշվարկներով կազմում է 8000-10000 մարդ։ 1980թ. կազմավորվել են Դուբայի եւ Հյուսիսային էմիրությունների եւ Աբու Դաբիի Ազգային վարչությունները։ Նույն թվականին սկսել է գործել Շարժայի «Հարութ Օհաննեսյան» մեկօրյա հայկական վարժարանը։ Ազգային կյանքը ղեկավարվում է թեմական ժողովի միջոցով, որը ղեկավարում է թեմի առաջնորդը։

1998թ. նոյեմբերի 15-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցավ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման, ինչպես նաեւ կից համալիրի, դպրոցի եւ հանդիսասրահի բացման արարողությունները։

Հայերեն պարբերականներ ԱՄԷ-ում լույս չեն տեսնում։ Գործող կայքէջերն են «emahay.com»-ը եւ «azad-hay.net»-ը։

ԱՄԷ-ում բնակվող հայերի 90 տոկոսը տարբեր պետական եւ մասնավոր հիմնարկ ֊ձեռնարկությունների պաշտոնյաներ են եւ ներգրավված են հիմնականում ինժեներա֊շինարարական, ճարտարագիտական եւ տնտեսագիտական ոլորտներում։ Եկեղեցու եւ մեկօրյա վարժարանների ծախսերը հոգալու համար պարբերաբար կազմակերպվում են հանդեսներ, ազգային-կրոնական հանդիսություններ, մշակութային եւ ընկերային ձեռնարկներ, պարահանդեսներ։

2006թ. ԱՄԷ թագաժառանգ Մուհամմադ Բին Զայեդ ալ Նահայանը հատուկ հրամանագրով Աբու Դաբիի այն ժամանակ 500 հոգանոց հայ համայնքին հողատարածք նվիրեց՝ եկեղեցի եւ համայնքային կենտրոն կառուցելու համար։

2014թ. դեկտեմբերի 12-ին Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ տեղի ունեցավ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը։ Գործում է նաեւ Արա Խանոյան կիրակնօրյա հայկական դպրոցը:

ԱՄԷ գործարար շրջանակներում կան հաջողությունների հասած բավարար թվով հայ բարերարներ, որոնք իրենց մշտական աջակցությամբ եւ օժանդակությամբ մեծապես նպաստում են համայնքային կյանքն առավել ակտիվ դարձնելուն։

-Արդյո՞ք բարձրաստիճան փոխ այցեր այս տարի ծրագրված են:

-Մարտի 21-22-ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԱՄԷ: Հուլիսի 18-ին տեղի ունեցավ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Հայաստան: Նախատեսվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Էմիրություններ:

-Պարոն դեսպանի՞նչ է նախատեսված դեսպանության օրակարգում 2017 թվականի համարՀատկապես ո՞ր ուղղությամբ է այժմ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատանքներ տանում:

-Ինչպես արդեն նշեցի նախորդ տարվա նոյեմբերին և մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններ: ՀՀ Նախագահի և ԱՄԷ վերնախավի միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը եղել է և մնում է ԱՄԷ-ում ՀՀ  դեսպանության ուշադրության կենտրոնում և հենց այս պայմանավորվածությունների համար տարվում են ակտիվ աշխատանքներ, որոնք հուսով եմ շուտով կբերեն դրական արդյունքների:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»