Հայտնի է 2015թ. Հայաստանի լավագույն ռեստորանը (լուսանկարներ)
ЛАЙФBlog.1in.am-ը գրում է.
Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր «Համազգային Վստահություն» խորհրդը:
Այս տարի մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռեստորանային համալիր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Հավանա Ռեստորանային Համալիրը։
2011թ-ին հիմնադրված Հավանա Ռեստորանային Համալիրն իր գործունեության ընթացքում տրամադրել է լավագույն ծառայությունները ռեստորանային ոլորտում՝ փորձելով առանձնանալ թե՛ իր յուրահատուկ խոհանոցով, թե՛ բարձրակարգ սպասարկմամբ, և թե՛ առանձնացող ու հետաքրքիր շոու ծրագրերով, ինչի շնորհիվ սոցիոլոգիական հետազոտությունների և փորձագիտական գնահատականների արդյունքում արժանացել է 2015թ-ի «Միջազգային ստանդարտներին համապատասխան ռեստորանային սպասարկում» անվանակոչմանը:
Հավանան հավատարիմ է մնում իր կարգախոսին՝ «Ձեր ճիշտ քննադատությունները մեր բարձր որակի երաշխիքն է»:







