Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


10 աստղեր, ովքեր ավելի գեղեցիկ են հիմա, քան ավելի երիտասարդ տարիներին

ЛАЙФ

 

Այս անգամ էլ որոշեցի կազմել հայ կին աստղերի տասնյակը, ովքեր տարիների ընթացքում միայն ավելի են գեղեցկացել։ Ոմանց մոտ դա ստացվել է պարզապես ինքնըստինքյան, մյուսների մոտ՝ ոճային փոփոխությունների արդյունքում, իսկ ոմանց դեպքում էլ՝ պլաստիկ միջամտության շնորհիվ։ Այս տասնյակում միջոցներն էական չեն, էականն արդյունքն է։ Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում 10 աստղերի, ովքեր ակնառու արտաքնային փոփոխությունների են ենթարկվել տարիների ընթացքում և ներկայումս ավելի գեղեցիկ են, քան ավելի երիտասարդ տարիներին։

10․ Նելլի

2

Թող ինձ ների «Նոր հայեր» խմբի նախկին անդամ Նելլին, բայց նա դասական օրինակ է այն փաստի, որ պլաստիկ վիրահատությունները երբեմն հրաշքներ են գործում։ Եթե երիտասարդ տարիքում ու իր կարիերայի պիկին Նելլին կարող էր չադրայով երգել, ապա հիմա նա շատ հաճելի արտաքինով ու նուրբ դիմագծերով կին է դարձել, ով առանց ամաչելու կարող է դուրս գալ բեմ ու ցանկացած այլ միջավայր։ Հիմա նա գեղեցկուհի է։

9․ Սիրուշո

12077042_1012821108739523_920736695_n

Սիրուշոյի պարագայում հարկ է նշել, որ նա երբեք էլ տգեղ չի եղել, պարզապես շոու բիզնես նա մուտք գործեց դեռահաս տարիներին, ու նրա արտաքնային բնական տրանսֆորմացիայի ողջ ցիկլն անցավ մեր աչքի առաջ։ Տարիների ընթացքում նա դարձավ ավելի կանացի, անհարթություններն ու դեռահասության կլորիկությունն անհետացան, և Սիրուշոն այժմ շատ գեղեցիկ ու համաչափ դիմագծերով և կառուցվածքով կին է։

8․ Լիլու

12077042_1012821108739523_920736695_n

Դժվար է հստակ նշել, թե կոնկրետ ինչի հաշվին է Լիլուն հասել այս արդյունքին, բայց մի բան ակնհայտ է. նրա արտաքինը հիմա շատ ավելի նուրբ ու գրավիչ է, քան ավելի երիտասարդ տարիքում։ Գուցե Լիլուն պատկանում է կանանց այն տեսակին, ովքեր կոնյակի նման ժամանակի հետ միայն ավելի են լավանում։

7․ Իվետա Մուկուչյան

12077042_1012821108739523_920736695_n

Իրական կյանքում Իվետային տեսած ցանկացած ոք կփաստի, որ նա շատ ավելի նուրբ ու գեղեցիկ է, քան մենք սովոր ենք տեսնել նրան էկրաններից ու ամսագրերի լուսանկարներից։ Հավանաբար Իվետան պարզապես ֆոտոգենիկության խնդիր ունի, ու տարիների ընթացքում ոչ թե նրա արտաքինն է շեշտակի փոխվել՝ որպես այդպիսին, այլ նա սովորել է ավելի ճիշտ աշխատել տեսա ու ֆոտոխցիկների առջև՝ ավելի շահեկան լույսի ներքո ցուցադրելով իր արտաքինը։ Արդյունքը, կարծում եմ, ակնհայտ է։

6․ Շուշաննա Թովմասյան

12077042_1012821108739523_920736695_n

Շուշաննայի դեպքում գործ ունենք մոտավորապես նույն երևույթի հետ, ինչ Սիրուշոյի դեպքում. նա հայտնի դարձավ շատ երիտասարդ տարիքում, երբ նրա արտաքինը դեռ վերջնականապես չէր ձևավորվել։ Բացի դրանից, նրա գեղեցկությանն ամենևին չէր նպաստում իր դերը, որտեղ նա մշտապես լացում էր, տխուր էր ու նույնիսկ ուներ շատ տգեղ մականուն՝ Անլվա... Սակայն սերիալը վերջացավ, տարիներն անցան, Շուշաննան մեծացավ և այժմ մեզ ներկայանում է որպես նուրբ ու գեղեցիկ օրիորդ, ով ասես ստեղծված լինի դիսնեյյան ինչ-որ արքայադստեր կերպար մարմնավորելու համար։

5․ Սոֆի Մխեյան

1443872122_east-2014-russian-military-exercises-in-kamchatka-1

Սոֆի Մխեյանը տարիներ առաջ շատ անհասկանալի իմիջային դեգերումների մեջ էր, հետո մի ժամանակ էլ ավելորդ քաշի խնդիր ուներ, բայց ինչ-որ պահից սկսած՝ նա սկսեց լրջորեն զբաղվել իրենով ու իր իմիջով։ Դրա հետևանքով մի քանի տարի անց նա շատ ավելի կանացի ու նրբագեղ կերպարով է ներկայանում մեզ։

4․ Լիլիթ Հովհաննիսյան

_MG_2300

Շատերը մատնանշում են այն հանգամանքը, որ Լիլիթ Հովհաննիսյանը մեր շոու բիզնեսում պլաստիկ վիրահատությունների ամենաշատ ենթարկված աստղն է, սակայն ի՞նչ էական է դա, գրողը տանի։ Չէ՞ որ անկախ նրանից, թե ինչ վիրահատություններ է արել Լիլիթը, ակնհայտ է, որ արդյունքն առավել քան հաջողված է, և Լիլիթ Հովհաննիսյանը տարիների ընթացքում դարձել է մեր էստրադայի ամենացանկալի ու գեղեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Նպատակն արդարացնում է միջոցները։

3․ Էմմի

1443872122_east-2014-russian-military-exercises-in-kamchatka-1

Էմմին 10 տարի առաջ և Էմմին հիմա. սարերի ու ձորերի տարբերություն է, ինչը կարող եք տեսնել նաև լուսանկարում։ Էմմին ևս դիմել է պլաստիկ վիրաբուժության կախարդական փայտիկին, ու, բարեբախտաբար, արդյունքները միանգամայն գոհացուցիչ են ստացվել։ Հիմա Էմմին կարող է պարծենալ նրանով, որ ինքը, լինելով գրեթե 30 տարեկան, շատ ավելի գրավիչ ու հաճելի տեսք ունի, քան 20 տարեկանում։

2․ Նազենի Հովհաննիսյան

_MG_2300

Նազենի Հովհաննիսյանին կարելի է գովել, գովել, գովել ու էլի գովել։ Այս կինը երբեք չի դադարում ինքնազարգացման ու ինքնակատարելագործման տքնաջան աշխատանքը և տարիների ընթացքում միայն բարելավում է իր բոլոր առավելություններն ու հղկում թերությունները։ Սա նույնքան ճիշտ է և՛ նրա արտաքին տեսքի վերաբերյալ, և՛ պրոֆեսիոնալիզմի ու անհատականության։ Դրա համար էլ զարմանալի ոչինչ չկա, որ Նազենին տարեցտարի ավելի է գեղեցիկ ու գրավիչ է դառնում։ Կարծում եմ, որ Նազենիի պարագայում կարելի է վստահ լինել, որ նա չի դադարելու հիացնել ու էտալոն լինել, այդ թվում նաև գեղեցկության, ո՛չ 2, ո՛չ 10, ո՛չ էլ 20 տարի անց։

1․ Լուիզա Ներսիսյան

Լուիզան բացառիկ կին է, ու միայն գլուխ կարելի է խոնարհել նրա տաղանդների և ինքնակատարելագործման հաջողված փորձի առջև։ Լուիզային ես հիշում եմ դեռ մի 10-15 տարի առաջ հեռարձակվող «Թաքնված տեսախցիկ» շոուից, որը պահմտոցի էր կոչվում։ Դա այնքան վաղուց էր, որ այսօր այդպես էլ չկարողացա համացանցում գտնել կադրեր դրանից, բայց ով տեսել է Լուիզային այն ժամանակ, ու ով համեմատում է նրան այսօրվա Լուիզայի հետ, կարող է ասել, որ մեր առջև ասես Անդերսենի անճոռնի ճուտիկի հեքիաթի իրական տարբերակը լինի։ Ու այսօր իրոք դժվար է պատկերացնել, որ մեր բեմի ամենագեղեցիկ ու գրավիչ կանանցից մեկը ժամանակին այն տգեղ աղջիկն էր, ով մարդկանց գլխներին օյիններ էր խաղում թաքնված տեսախցիկների օբյեկտիվի առջև։

Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ

IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС?