Լոլիկի «սուպեր» հատկությունը
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գիտնականների ուսումնասիրությունը, որի արդյունքում ապացուցվել է, որ լիկոպինը՝ լոլիկում կամ ձմերուկում պարունակվող պիգմենտը, կարող է վերականգնել սրտանոթային հիվանդությունների հետևանքով վնասված անոթները և զարկերակները:

Հետազոտողները փորձ են արել, որին մասնակցել է սրտանոթային հիվանդություններով տառապող և ստատիններ ընդունող 36 հիվանդներ, նաև 36 առողջ մարդ: Հետազոտության ընթացքում փորձի մասնակիցներին տվել են կա՛մ լիկոպին պարունակող դեղ, կամ` պլացեբո:

Արդյունքում արձանագրվել է, որ լիկոպին ստացած հիվանդների դեպքում արյունատար անոթների անցանելիությունն ավելացել է 53%-ով: Աշխատանքի հեղինակները պնդում են՝ իրենց հաջողվել է ապացուցել, որ լիկոպինն իսկապես օգնում է վերականգնել վնասված անոթներն ու զարկերակները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



