Ереван, 20.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շիրակի մարզում ավելացել է հանցագործությունների և բացահայտումների թիվը

ОБЩЕСТВО

Շիրակի մարզում ավելացել է հանցագործությունների, միևնույն ժամանակ նաև բացահայտումների թիվը: Այս մասին օգոստոսի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

2017 թվականի առաջին կիսամյակում մարզում արձանագրվել է 632 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 544-ի փոխարեն: «Ճիշտ է, ունենք հանցագործությունների թվի աճ, բայց նաև ունենք բացահայտումների բարելավում՝ անցած տարի արձանագրվել է բացահայտման 87 տոկոս, իսկ այս տարի՝ 88.4 տոկոս: Աճ ունենք նաև մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի՝ նախորդ տարի 195 դեպք, այս տարի՝ 217, սրա հետ կապված ևս ունենք բացահայտման ցուցանիշի աճ՝ մոտ 94 տոկոս բացահայտում»,- նշեց Կարեն Գաբրիելյանը՝ փաստելով, որ մարզում գերակշռում են տնտեսական հանցագործությունները՝ գողություն, հափշտակություն:

Սպանության դեպքերը նվազել են՝ անցած տարի արձանագրվել է 5 դեպք, այս տարի 4, որից 2-ը բացահայտված են, չբացահայտված 1 դեպքը կապված է անձի անհետ կորելու փաստի հետ, որի վերաբերյալ հաղորդում տվել են հարազատները: «Քանի որ նման դեպքերում նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը 10 օր է, տվյալ ժամանակահատվածում չհայտնաբերվելու պատճառով մեր կողմից հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: Չբացահայտված մյուս գործը վերաբերում է Արթուր Հարությունյանի սպանության գործին: Այս պահին գործը գտնվում է նախաքննության փուլում: Կատարվում են բազմածավալ քննչական ու օպերատիվ գործողություններ»,- տեղեկացրեց դատախազը:

Գյումրիում հնչած կրակոցների մասով դատախազը տեղեկացրեց՝ շախմատի տան մոտ հնչած կրակոցների փաստով կա հարուցված քրեական գործ և որպես մեղադրյալ ներգրավված անձ: «Այս պահին ես ցուցում եմ տվել, որպեսզի գործն ուղարկվի դատարան, իսկ «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի մոտ տեղի ունեցած կրակոցների դեպքով կրկին հարուցվել է քրեական գործ, նաև ունենք որպես մեղադրյալ ներգրավված անձիք, ընդ որում, 2 անձ գտնվում են կալանքի տակ, որպես խափանման միջոց է նշանակվել կալանավորումը, 1 անձ գտնվում է հետախուզման մեջ»:

Կարեն Գաբրիելյանը համամիտ չէ Գյումրին «կրիմինալ» քաղաք համարողների հետ: «Միանշանակ ասում եմ, որ Գյումրին կրիմինալ քաղաք չէ, ինչ է նշանակում՝ մյուս տարածքներում չունե՞նք հանցագործություններ՝ ընդհակառակը՝ մյուս տարածքներում առավել շատ են հատկապես ծանր հանցագործությունները՝ սպանությունների, ծանր մարմնական վնասվածքների դեպքերը, իսկ մեր մարզում անցած տարի ունեցել ենք 15 դեպք ծանր մարմնական վնասվածք հասցնելու, իսկ այս տարի 2՝ սա կտրուկ նվազում է ու այդ 2 դեպքն էլ բացահայտված է»: Մարզում այս ընթացքում արձանագրվել է նաև կոռուպցիոն հանցագործությունների 15 դեպք, որոնք գտնվում են նախաքննության փուլում: Դրանք տարբեր բնույթի հանցագործություններ են՝ յուրացում կամ այլ:

Ըստ վիճակագրության՝ մարզում անչափահասների կողմից իրականացվող հանցագործությունների մեծ մասը թալանի ու գողության հետ է կապված : Մարզում աճ է գրանցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի՝ այս տարի 41 դեպք է գրանցվել՝ անցած տարվա 34-ի փոխարեն: Այս տարի մարզում նաև 4 գործ հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածով (պոռնկություն): «Այս պահին անձանց պոռնկության մեջ ներգրավելու հատկանիշներով ունենք 4 քրեական գործ հարուցված և որպես մեղադրյալ ներգրավված անձինք՝ գործերը գտնվում են նախաքննության փուլում, 4-ն էլ հյուրատներում կատարված: Այս տարի թրաֆիքինգի դեպքեր չկան»,- հավելեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Камо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»