Երկու տարվա քրտնաջան աշխատանքը բասկետբոլի պատանիների հավաքականի հաջողությունների գրավականն են
СПОРТԵրկու տարվա աշխատանքը տվեց իր արդյունքը, և բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 16 տարեկան տղաների և աղջիկների առաջնություններում Հայաստանի պատանիների հավաքականի՝ չեմպիոնի կոչումը նվաճելը դրա վառ ապացույցն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:
«Մեր խմբի մյուս հավաքականները բավականին ուժեղ էին, սակայն մենք կարողացանք հաղթանակ տոնել: Երկու տարվա աշխատանքն իր արդյունքը տվեց, և ներկայումս մեր հավաքականում ընդգրկված են բավականին լավ մարզիկներ»,- ասաց Հարությունյանը:
Բասկետբոլի մինչեւ 16 տարեկան տղաների հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով` իրենց հավաքականը շատ քիչ ժամանակ է ունեցել նախապատրաստվելու Եվրոպայի առաջնությանը, սակայն վերլուծելով առաջնության մյուս հավաքականի մրցակիցներին, կարողացան հաջողության հասնել:
«Մենք պարզ գիտակցում էինք, թե ինչ պետք է անենք և ինչ խնդիրներ ունենք: Առաջին խաղից հետո, երբ մենք հաղթանակ տոնեցինք Ջիբրալաթարի հավաքականի նկատմամբ, մեր թիմը ոգևորվեց և հետագայում կարողացավ C դիվիզիոնում չեմպիոնի կոչումը նվաճել»,- ասաց Վաթյանը:
Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում բասկետբոլիստ Գեորգի Շահնազարովը և Աննա Ասլանյանը արժանացել են առաջնության լավագույն խաղացողի կոչմանը: