Վլադիմիր Կլիչկոն որոշել է ավարտել բռնցքամարտիկի կարիերան
СПОРТIBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն որոշել է ավարտել բռնցքամարտիկի իր կարիերան:
Այս մասին ուկրաինացի մարզիկը հայտնել է հատուկ տեսաուղերձի միջոցով:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլ ամսին Կլիչկոն IBF, IBO և WBA տիտղոսների համար մենամարտում ժամանակից շուտ պարտվեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային:
Հաղորդվում է, որ մենամարտի պայմանագիրը ռևանշ խաղ անցկացնելու հնարավորություն էր ընձեռում: Սպասվում էր, որ բռնցքամարտիկները երկրորդ մենամարտը կանցկացնեն նոյեմբերի 11-ին Լաս-Վեգասում, այդ իսկ պատճառով Կլիչկոյի՝ կարիերան ավարտելու մասին հայտարարությունն անսպասելի էր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



