Победивший рак мозга ребенок может умереть из-за ожирения (фото)
ОБЩЕСТВОՄոսկվայի «Արարատի» կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը պատմել է, որ կապ է պահպանում Հայաստանի ազգային հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Իհարկե, հաղորդակցվում ենք Հենրիխի հետ: Նա շատ պարզ ու խելացի տղա է: Մենք հաղորդակցվում էինք, երբ 16-17 տարեկան էինք, ինչպես նաեւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականում: Հիմա էլ հանդիպում ենք, շփում կա: Ամենակարեւորն այն է, որ նա ոչ մի կերպ չի փոխվել, նույն պարզ տղան է՝ առանց աստղային հիվանդության:
Նայելով Հենրիխին՝ վստահ էի, որ նա կդառնա աստղ: Իսկ Հայաստանում խաղալու ընթացքում չեմ տեսել ապագա Մխիթարյաններ»,- Արտակ Ալեքսանյանի խոսքը մեջբերում է «Советский спорт»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանում 26-ամյա Ալեքսանյանը հանդես է եկել «Փյունիկում», «Ուլիսում» եւ «Գանձասար-Կապանում»: