Շատինի մանկապարտեզի վերակառուցման նպատակով հատկացվեց ավելի քան 14 մլն դրամ
ОБЩЕСТВОՓոփոխություն կատարելով նախկին որոշման մեջ՝ գործադիրը որոշել է ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Վայոց Ձորի մարզպետարանին հատկացնել 14 մլն 475 հազ. դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ որոշման ընդունմամբ կվերակառուցվի Վայոց ձորի մարզի Շատին համայնքի մանկապարտեզի շենքը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հատկացրել է 2017 թ. 9 ամսում 1 մլրդ 190 մլն 693.5 հազ. դրամ` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



