Խոլերայով 9 հազարից ավելի վարակվածների են հայտնաբերել Իրաքում, Տանզանիայում եւ Կոնգոյի ԴՀ-ում
МЕЖДУНАРОДНОЕԻրաքում, Տանզանիայում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խոլերայով վարակվելու դեպքերի թվաքանակը գերազանցել Է 9 հազարը: Այդ մասին, Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Քրիստիան Լինդմայերը:
«Հոկտեմբերի 15-ի տվյալների համաձայն, Իրաքի 15 նահանգներում լաբորատոր քննությամբ հաստատվել Է խոլերայով վարակվելու 1655 դեպք, ներառյալ մահվան երկու դեպք: Տանզանիայում, ներառյալ Զանզիբարը, հոկտեմբերի 13-ի տվյալներով՝ գրանցվել Է վարակման 4324, այդ թվում մահվան 67 դեպք: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գրանցվել Է 3189 դեպք, որոնցից 91-ը մահաբեր են եղել»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу



