Արոնյանը պարտություն կրեց Սինքֆիլդի գավաթի 2-րդ տուրում
СПОРТԿայացել են Grand Chess Tour-ի 3-րդ փուլի՝ Սինքֆիլդի գավաթի 2-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր Ֆաբիանո Կարուանայի հետ։ Խաղն ավարտվեց 110-րդ քայլում՝ Կարուանայի հաղթանակով։ Ամբողջական միավոր վաստակեցին նաև Կարլսենն ու Սոն։ Նակամուրա-Վաշիե-Լագրավ և Սվիդլեր-Անանդ զույգերը կիսեցին միավորը։
Սինքֆիլդի գավաթում 2-րդ տուրից հետո Կարլսենը, Կարուանան և Վաշիե-Լագրավն ունեն 1․5-ական միավոր։ Լևոնը 1 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը։
Օգոստոսի 4-ին կայանալիք 3-րդ տուրում զույգերը դասավորվել են հետևյալ կերպ`
Կարուանա-Նեպոմնյաշչի
Կարյակին-Արոնյան
Անանդ-Կարլսեն
Վաշիե-Լագրավ-Սվիդլեր
Սո-Նակամուրա
Սինքֆիլդի գավաթի երրորդ տուրի խաղերը կմեկնարկեն 22։00-ից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



