Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը 30 տարի անց կրկին կմարտնչեն որպես Ռոկկի եւ Իվան Դրագո
ЛАЙФՕ՜, այո, լեգենդը վերակենդանանում է: Սիլվեսթեր Ստալոնեի մեջ գնահատելի է այն, որ չնայած Հոլիվուդի մեգաաստղ է, աստղային հիվանդությամբ չի տառապում եւ հանգիստ կարող է շփվել պապարացիների, ինչպես նաեւ` երկրպագուների:
71-ամյա դերասանին TMZ-ի պապարացիները նկատել են ռեստորանից դուրս գալիս եւ մի քանի հարց տվել «Creed» ֆիլմի մասին: Եվ այո... Ստալոնեն հաստատել է, որ այն շարունակություն է ունենալու, եւ 30 տարի անց Սիլվեսթեր Ստալոնեն եւ Դոլֆ Լունդգրենը նորից մարտնչելու են որպես Ռոկկի եւ Իվան Դրագո:
Սակայն առայժմ ոչինչ հայտնի չէ սցենարի մասին: Հիշեցնենք, որ Իվան Դրագոն «Ռոկկի»-ի չորրորդ մասում սպանեց Ապոլլո Քրիդին եւ, լուրերի համաձայն, նոր ֆիլմում իրադարձությունները ծավալվելու են Ապոլլոյի որդու եւ Դրագոյի որդու մենամարտի շուրջ:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



