Հպարտ եմ, որ ձեր կողքին եմ եղել. Նեյմարի հուզիչ գրառումը Մեսսիի ու Սուարեսի մասին
СПОРТՆեյմարը, ով օրերս «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվեց, իր արդեն նախկին թիմակիցներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի մասին գրառում է կատարել ինսթագրամի իր էջում: «Եղբայրներ, ես ձեզ միայն լավն եմ ցանկանում: Շնորհակալ եմ այս տարիների համար: «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուս պատճառներից մեկը Մեսսին էր: Ցանկանում էի խաղալ իմ կուռքի հետ: Սուարեսը մեծ երջանկություն է տվել մեզ: Շատ բաներ եմ սովորել քեզնից, հատկապես՝ «առաջինը խփիր» արտահայտությունը: Սիրում եմ քեզ: Շնորհակալ եմ իմ ընկերներին միասին անցկացրած մեր տարիների համար: Հպարտ եմ, որ ձեր կողքին եմ եղել»,- գրել է ֆուտբոլիստը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



