Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վարդուհի Վարդանյան. սիրված երգչուհու կյանքի բացառիկ մանրամասներ. լուսանկարներ

ФОТО

Վերջերս լրացավ երջանկահիշատակ երգչուհի Վարդուհի Վարդանյանի մահվան 9 տարին: Ամեն անգամ նրա անունը տալով ցավով ենք հիշում սարսափելի վթարի մանրամասները:

Past.am-ը այս անգամ Ձեզ է ներկայացնում բոլոր ժամանակների երգչուհի` Վարդուհի Վարդանյանի կյանքի բացառիկ մանրամասներ:

Վարդուհի Վարդանյանը  ծնվել է 1976 թվականի հունիսի 27-ին: 1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:  Երգել սկսել է վաղ մանկությունից:  1983 թվականին Վարդուհին սկսում է հաճախել դպրոցում բացված երաժշտական խումբը:

Հետագայում այն դառնում է Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986 թվականին Վարդուհին որոշում է ավելի լուրջ զբաղվել երգով և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու  երազանքն է դառնում դուետով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ:

1993 թվասկաին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «Անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: 1999 թվականին համալսարանն ավարտելուց հետո  նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում:

1994 թվականին նա  ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր կարճատև երաժշտական ուղու ընթացքում նա հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994 թվականին նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանաում է «Գրան-Պրի»-ի:

1996 թվականին մասնակցում է «Յալթա-Մասկվա տրանզիտ» երիտասարդկատարողների մրցույթին և արժանանում հատուկ մրցանակի: 1999 թվականին «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» շրջանակներում Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999 թվականին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, որտեղ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

2000 թվականին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև, ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում` երկրորդին: 1997 թվականին Վարդուհին ամուսնանում է  դպրոցական տարիներից  ծանոթ Արամի հետ:

 Մեկ տարի անց ծնվում է Վարդուհու որդին` Ռուբենը: Վարդուհին, լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադային» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին:

Նույն թվականին Վարդուհին թողարկում է իր առաջին  և միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», որտեղ տեղ են գտնում նրա  13 հիթերը: Դրանցից  մի քանիսը ունենում են իրենց տեսահոլովակները:  2004 թվականից  Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի Պետական Թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում:

2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան- Մարտունի- Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:

2006 թվականին Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է Հայաստանի լավագույն երգչուհու կոչում:

Նույն թվականին Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ:

2006 թվականին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով զբաղվում է  Վարդուհու քույրը` Քրիստինեն:

2007 թվականին դեպքի առաջին տարելիցին  հիմնադրամը թողարկում է Վարդուհու հետմահու առաջին ձայնասկավառակը` «Միայն դու» անվանմամբ, ուր տեղ են գտնում նրա անգլերեն և ռուսերեն կատարումներից տասը:

Նույն թվականին կազմակերպվում է հուշ երեկո` «Մեկ տարի քեզ հետ և առանց քեզ» խորագրով, որի ժամանակ տեղի է ունենում բոնուս երգի պրեմիերա, որն անվանվում է «Ես անչափ սիրում եմ ձեզ»` Վարդուհու վերջին խոսքերով:

2008-ին տեղի է ունենում ևս մեկ սկավառակի շնորհանդես: Սակավառակը կոչվում է «13 SONGS», քանի որ Վարդուհին այն իր երջանիկ թիվն էր համարում: Այս սկավառակում տեղ են գտնում բացառապես հեղինակային կատարումներ` Վարդուհուն նվիրված:

2011 թվականին լրացավ սիրիելի երգչուհու 35-ամյակն ու դժբախտպատահարի 5-րդ տարելիցը: Այս առիթով հիմնադրամը թողարկեց Վարդուհու ևս մեկ ձայնասկավառակ, որն անվանվեց «Իմն ես»՝ սկավառակում տեղ գտած համանուն ստեղծագործության վերնագրով: Այնտեղ տեղ գտան երգչուհու երբևէ չթողարկված երգերից 15-ը:

 

ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»