Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը հավակնում են դառնալ Եվրոպայի լիգայի 2016-2017 թթ. խաղարկության լավագույն խաղացող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն առավելության հասավ հոլանդական «Այաքս»-ի նկատմամբ 2:0 հաշվով: Այդ մրցավեճում երկրորդ գոլը հեղինակեց Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցաշարի 11 խաղում խփել է 6 գոլ, Իբրահիմովիչը՝ 5, Պոգբան՝ 15 խաղում 3 գոլ:
Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



