Սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար
ОБЩЕСТВОՀայաստանի կառավարության որոշման համաձայն` սահմանամերձ բնակավայրերում բնակչությանը տրամադրվող սոցիալական աջակցությունն ընդլայնվում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշեց, որ աջակցության գործում այս անգամ ավելացել է նաև կրթության բաղադրիչը:
«Կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների 4-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Դե իսկ 1-4-րդ դասարանի աշակերտները դասագրքերն անվճար են ստանում հանրապետության ամբողջ տարածքում»,- ասաց նա:
Կառավարության որոշման համաձայն սոցիալական աջակցություն ստացող Հայաստանում սահմանամերձ համայնքները 38-ն են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



