«Սևանա լիճ 2017» բռնցքամարտի առաջնությունը՝ խթան համայնքի կյանքի աշխուժացմանը և երիտասարդների կոփմանը
СПОРТՕգոստոսի 2-3-ին Մարտունու հանրային լողափում տեղի ունեցավ «Սևանա լիճ 2017» բռնցքամարտի հանրապետական առաջնությունը,որն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Այն կազմակերպել են քաղաքի մարզադպրոցի մարզիչններ Գևորգ և Գագիկ Սարգսյանները:
Ներկաներին ողջունեց քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նրա խոսքով՝ նման մրցաշարերի դերը շատ կարևոր է համայնքային կյանքում, այն խթանում է նոր սերնդի ճիշտ դաստիարակմանը, կոփմանը, առողջ լինելուն:
Past.am-ին Մարտունու քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ մրցաշարին մասնակցում էին Մարտունու, Երևանի Դինամո և Էրեբունի, ինչպես նաև Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից շուրջ 220 բռնցքամարտիկ։ Մարտունու Մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ին հորիզոնակը:
Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկները Մարտունու մարզադպրոցի մարզիչ Վարդան Դավթյանի կողմից պարգևատրվեցին հուշանվերներով: Մարտունու ավագանիներ Տիգրան Ստեփանյանը, Վահագն Դավթյանը, Արմեն Մոսոյանը և Մարտունու բնակիչ Արմեն Գասպարյանը մարզադպրոցին մարզական գույքով ապահովելու համար պարգևատրվեցին շնորհակալագրերով և հուշանվերներով:
Մրցաշարին մասնակից մրցանակակիր մարզիկները ստացան համապատասխան կարգի մեդալներ և պատվոգրեր, իսկ մարզիչները և մրցավարները պարգևատրվեցին մարզադպրոցի գավաթներով: Հավելենք, որ մրցաշարի մասնակիցները անցկացրեցին նաև ակտիվ հանգիստ Սևանա լիճի ափին:






1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



