Նոր և օգտակար կարտոֆիլ
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի կենսաբանների նոր մշակումը, որը կարտոֆիլի նոր սորտ է՝ հարուստ նուտրիենտներով, վիտամիններով և օգտակար նյութերով, միաժամանակ քաղցկեղածիններ չի պարունակում, միջուկը մանուշակագույն կամ կարմիր է:

Գիտնականները պնդում են, որ այդպիսի կարտոֆիլը հարուստ է ոչ միայն հակաօքսիդանտներով, այլ նաև վիտամին С-ով, ֆոլաթթվով, միկրոտարրերով, կալիումով, երկաթով, ցինկով և տարբեր ֆենոլային միացություններով: Կենսաբանների խոսքով՝ նոր կարտոֆիլը պարունակում է մոտավորապես նույնան հակաօքսիդանտներ, որքան հապալասը կամ նուռը, որոնք շատ հարուստ են այդ նյութերով:
Գիտնականների պնդմամբ՝ նոր կարտոֆիլը գրեթե չի պարունակում նյութեր, որոնք եփելուց հետո վերածվում են քաղցկեղածինի:

Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, նոր կարտոֆիլը պարունակում է նյութեր, որոնք աչքերը պաշտպանում են կատարակտից դիաբետի առաջացման և ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ոչ ընկալունակության աճի դեպքում:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



