Չնախաճաշելը կարող է անդառնալի կորստի պատճառ դառնալ
ФОТОPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների՝ 27000 տղամարդու ուտելու ռեժիմում կատարած ուսումնասիրությունը, որի արդյունքում բացահայտվել է, որ առավոտյան չուտելու դեպքում սրտի հիվանդություններից մահանալու վտանգն աճում է 27 տոկոսով:
Հետազոտությանը մասնակցել են 45-82 տարեկան տղամարդիկ, որոնց առողջությանը հետևել են 1992-ից մինչև 2008 թվականը: Նրանց թվում, ովքեր սովորություն չեն ունեցել նախաճաշելու, եղել են երիտասարդներ, ովքեր, որպես կանոն, մեծ հավանականությամբ կդառնան ամբողջ աշխատանքային օրը զբաղված թունդ ծխողներ, կամուսնանան, կլինեն ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ և կօգտագործեն շատ ալկոհոլ:
Հետազոտության հեղինակը պնդում է, որ նախաճաշի բացթողումը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ ճարպակալման, արյան բարձր ճնշման, խոլեսթերինի բարձր մակարդակի և շաքարախտի, որն էլ իր հերթին կարող է բերել սրտի կաթվածի: Մասնագետները հորդորում են ոչ մի դեպքում բաց չթողնել նախաճաշը: