Անտոնիո Կոնտե. Նեյմարի տրանսֆերից հետո սովորական խաղացողի գինը կհասնի 50 միլիոնի ֆունտի
СПОРТԱնգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ է, որ բրազիլացի Նեյմարի տրանսֆերը 222 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» ՊՍԺ կբարձրացնի ֆուտբոլիստների գինը:
«Նեյմարը աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նրա նման խաղացողները սովորաբար չեն փոխում ակումբը: Իսկ եթե որոշում են հեռանալ, ապա մենք պետք է պատրաստ լինենք այսպիսի գումարների: Սովորական խաղացողի համար հիմա ստիպված կլինենք վճարել 40-50 միլիոն ֆունտ ստերլինգ: Իսկ լավագույններից մեկին ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի ծախսել աստղաբաշխական թվեր:
Բարդ եւ ծանր թեմա է: 200 միլիոն ֆունտ ստերլինգը տպավորիչ գումար է, բայց եթե ՊՍԺ-ն կարող է իրեն թույլ տալ, ինչո՞ւ ոչ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



