Ստամբուլում վրացի բանտարկյալները զանգվածային հացադուլ են հայտարարել
ОБЩЕСТВОՍտամբուլի բանտում ազատազրկման մեջ գտնվող շուրջ 150 վրացի բանտարկյալներ զանգվածային հացադուլ են հայտարարել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Բանտարկյալների ընտանիքների անդամներն էլ իրենց հերթին Ստամբուլի բանտի ղեկավարությանը մեղադրում են բանտարկյալների նկատմամբ ցուցաբերած դաժան և վատ վերաբերմունքի համար:
Արդեն 4 օր տևող հացադուլի պատճառը բանտարկյալներին տրվող անորակ սնունդն ու բանտում աղոթքի համար նախատեսված անկյունի բացակայությունն է:
Բանտարկյալների ընտանիքները մեղադրում են նաև վրացական դիվանագիտական ծառայություններին խնդրի նկատմամբ անհետևողական լինելու համար:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



